Դիմել բժշկի

Լյարդի օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 71 տարեկան

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունք դիմելիս հիվանդը գանգատներ չի նշել։

 

Նախնական ախտորոշում

Ստամոքսի քաղցկեղ, վիճակ ստամոքսի ենթաամբողջական մասնահատումից հետո։

Բուժառուն գտնվել է ուռուցքաբանի մշտական հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։ Վերջին ՀՇ հետազոտությամբ լյարդում հայտնաբերվել են օջախային ախտահարումներ։

 

Ախտորոշման պլան

Հայտնաբերված օջախների բնույթը պարզելու համար բուժառուին ցուցվել է բիոպսիա։ Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ հետազոտություն։ Որոշվել է կատարել ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի հյուսվածաբանական պատկերը և իմունային/հակածնային կազմը համապատասխանում են կոլոռեկտալ կարցինոմային ֆիբրոզ հյուսվածքում տարածուն մեռուկի ֆոնին։