Դիմել բժշկի

Լյարդի նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 59 տարեկան

Անամնեզում բուժառուն մոտ 2 ամիս առաջ բիլատերալ կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ ստացել է 6 կուրս նեոադյուվանտ ք/թ բուժում, վիրահատվել է, կատարվել է երկկողմանի ռադիկալ մաստէկտոմիա՝ անութային սելեկտիվ լիմֆոդիսեկցիայով։ Այնուհետև ստացել է 25 կուրս ադյուվանտ ճառագայթային թերապիա: Բուժառուն մշտապես գտնվել է օնկոլոգի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։ Վերջին ՀՇ հետազոտությամբ լյարդում հայտնաբերվել է նորագոյացություն ՝ հավանական մետաստատիկ բնույթի: Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և գոյացության բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Լյարդի նորագոյացության ՈՒՁՀ պատկերը

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ, նորագոյացությունը ադեկվատ վիզուալիզացվել է։ Վերջինիս բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունից 3 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերն առավել համապաատասխանում է մետաստատիկ/ինվազիվ, չափավոր տարբերակված ադենոկարցինոմային, G2: