Դիմել բժշկի

Լյարդի մետաստազների ռադիոհաճախական աբլացիա

Հիվանդը՝ իգական սեռի, 47 տ.

Ախտորոշում – Կրծքագեղձի քաղցկեղ, վիճակ ռադիկալ մաստէկտոմիաից 07.05.2014 թ.  և 6 կուրս քիմիոթերապիայից հետո: Լյարդի մետաստատիկ ախտահարում:

Համակարգաչային շերտագրության պատկերներով հայտնաբերվել է լյարդի S4 սեգմենտի 3.4 սմ չափի սոլիտար մետաստատիկ ախտահրում:

Ախտորոշման փուլում ուռուցքային օջախից կատարվել է ասեղային բիոպսիա ՈՒՁՀ ուղորդմամբ, որի արդյունքում հաստատվել է լյարդի մետաստատիկ ախտահարում կրծքագեղձի Luminal Type "A", Grade2 կարցինոմայով:

 

Բուժական պլան- Լյարդի մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) ՈՒՁՀ ուղղորդմամբ:

Աբլացիայից առաջ կատարվել է հարուռուցքային զոնայի կլիպավորում՝ ուռուցքային օջախի սահմանազատում տեղային անզգայացման պայմաններում

 

Հարուռուցքային զոնայի կլիպավորումից հետո կատարվել է ՀՇ սկանավորում օջախի և տիտանե կլիպսաների հարաբերակցությունը պարզելու նպատակով:

 

ՀՏ պատկերը միջամտությունից առաջ`

  


Ուռուցքային զոնան հստակ սահմանազատելուց հետո կատարվեց ռադիոհաճախական աբլացիան ՈւՁՀ հսկողության ներքո ներերակային սեդացիայի պայմաններում:

 

Աբլացիայից հետո կատարվել է ն/ե կոնտրաստ ուժեղացմամբ ՀՇ հետազոտություն որի արդյունքում արձանագրվել է ադեկվատ աբլացիոն զոնա և ուռուցքային օջախը համարվել է լիովին ոչնչացված