Դիմել բժշկի

Լյարդի մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլյացիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառու՝ իգական սեռի, 44 տարեկան

Ախտորոշում 

Աջ կրծքագեղձի քաղցկեղ, վիճակ համալիր բուժումից հետո, լյարդի մետաստատիկ ախտահարում։

Անամնեզում բուժառուն ստացել է նեոադյուվանտ (մինչվիրահատական) քիմիոթերապևտիկ բուժում, կատարվել է երկկողմանի մաստէկտոմիա (կրծքագեղձի հեռացում), աջակողմյան անութափոսային լիմֆոդիսեկցիա (ավշահանգույցների հեռացում)։ Այնուհետև ստացել է ճառագայթային բուժում (ադյուվանտ)։ Մշտապես գտնվել է ուռուցքաբանի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։ Հերթական ՄՌՇ քննությամբ հայտնաբերվել է օջախային ախտահարում լյարդի VI սեգմենտում՝ հավանաբար երկրորդային բնույթի։ Բուժառուն զննվել է օնկոլոգի կողմից, ցուցվել է օջախային ախտահարման բիոպսիա և ռադիոհաճախական աբլյացիա (ՌՀԱ)։

ՄՌՇ պատկերը միջամտությունից առաջ

լյարդի օջախային ախտահարում ՄՌՇ, լյարդի մետաստատիկ գոյացություն

Բուժական պլան

Հիվանդը զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, որոշվել է կատարել լյարդի օջախային ախտահարման ասեղային տրեպանացիոն բիոպսիա և ՌՀԱ՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ, տեղային անզգայացման և ներերակային սեդացիայի պայմաններում։

Միջամտությունների սրահում, բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, ՈւՁՀ պատկերներով վիզուալիզացվեց օջախային ախտահարումը։ Տեղային անզգայացման պայմաններում կատարվեց ասեղային տրեպանացիոն բիոպսիա ։ Բիոպտատն ուղարկվեց հետագա հյուսվածաբանական քննության։ Այնուհետև կատարվեց մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա:

Միջամտությունից 5 ժամ անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից բավարար վիճակում։

1 օր անց կատարվեց որովայնի ՀՇ քննություն ն/ե կոնտրաստ նյութով, ըստ որի լյարդի S- VI սեգմենտի մետաստատիկ օջախի ՌՀԱ–ի արդյունքում մետաստատիկ օջախը լիարժեք ոչնչացվել է։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

ռադիոհաճախային աբլացիա աբլացիա, լյարդի ուռուցքի