Դիմել բժշկի

Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիա

Հիվանդը` 49 տարեկան

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ. լյարդի հեմանգիոմատոզ 

Լյարդի ձախ մասի հսկայական հեմանգիոմա՝ ներքին օրգանների տեղախախտմամբ (հսկայական հեմանգիոմայի վաղեմության պատճառով):

ՀՇ հետազոտությամբ հայտնաբերված ամենամեծ օջախը՝ 21,2 × 17,1 × 9,7սմ, գրավել է լյարդի ձախ մասը, իսկ 5,5×5,0սմ, 1,5×1,4սմ, 3,1×2,5սմ և 3,5×3,4սմ չափսերի օջախները տեղակայված են լյարդի աջ մասում:

 

 Լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիա   Լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիա

Լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիա   Լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիա

 

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ. լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիա

 

Մեծ հեմանգիոմաները վտանգավոր են հանկարծակի պատռվելու ռիսկով, որը կարող է ունենալ մահացու ելք: Բաց վիրահատական միջամտությունը կիրառվում է մինչև 30% հաճախականությամբ և միայն լյարդի մասնակի ախտահարման դեպքում: Վերջերս, որպես այլընտրանքային բուժում ժամանակակից կլինիկական պրակտիկա է ներմուծվել հեմանգիոմայի էնդովասկուլյար տրանսկաթետերային էմբոլիզացիան, որն արդյունավետ, խնայող, քիչ ինվազիվ միջամտություն է:

Այս պարագայում հաշվի առնելով պրոցեսի տարածվածությունը՝ որոշում ընդունվեց կատարել հեմանգիոմաների տրանսկաթետերային էմբոլիզացիա:

Կլինիկա-լաբորատոր, գործիքային հետազոտություններից հետո, տեղային անզգայնացման ներքո կատարվեց լյարդային զարկերակների սելեկտիվ կաթետերիզացիա, անգիոգրաֆիկ մեթոդով հայտնաբերվել են հեմանգիոման սնուցող զարկերակային ոտիկները և կատարվել է դրանց խցանում ցիանոակրիլատից պատրաստված միկրոմասնիկներով (300-500մկմ):

 

Լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիա   Լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիա

 

Էմբոլիզացիայից հետո զարկերակների ստուգիչ կոնտրաստավորումը ցույց տվեց վերջինիս լիարժեք օկլուզիա:

6 ամիս անց հեմանգիոմայի չափսերը փոքրացան գրեթե 50%-ով. 10 × 9× 6սմ:

Կարևոր է նշել, որ ուռուցքի չափերի փոքրանալը նկատելի է դառնում միայն մի քանի ամիս անց:

 

 

 

Ինտերվենցիոն ռադիոլոգ` Արսեն Ադրանիկի Ծատուրյան, Էրեբունի ԲԿ