Դիմել բժշկի

Լյարդի օջախային ախտահարումից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 52 տարեկան

Բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն՝ գանգատվելով ձախ գոտկային և նստային շրջանների, ձախ ս/վ բութ ցավերից։

Բուժառուն նշում է վերոհիշյալ գանգատները մոտ 6 ամիս, սակայն հոտազոտվել է մոտ 1 ամիս առաջ՝ գանգատների հարաճման կապակցությամբ։ Ըստ ՀՇ քննության տվյալների հայտնաբերվել են ձախից պարավերտեբրալ և սրբոսկրի ձախ կեսով գոյացություններ, լյարդի և թոքերի բազմաօջախային ախտահարում՝ առավել հավանական մետաստատիկ բնույթի։

Բուժառուն ուղղորդվել է ուռուցքաբանի մոտ, վերջինիս կողմից ցուցվել է լյարդի օջախային ախտահարումից բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ քննություն, վերանայվել են ՀՇ պատկերները։ ՈւՁՀ պատկերներով վիզուալիզացվել է լյարդի ախտահարումը։ Որոշվել է իրականացնել ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈւՁՀ ուղղորդմամբ։։

Միջամտությունն իրականացվել է տեղային անզգայացման պայմաններում, տևողություն՝ 15 րոպե։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Բիոպտատներն ուղարկվել են լաբորատորիա՝ հյուսվածաբանական և իմունոհիստոքմիական հետազոտությունների անցկացման նպատակով։ Միջամտությունից 2 ժամ անց կատարվել է կրկնակի ՈՒՁՀ քննություն, բարդություններ չեն արձանագրվել։ Բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում՝ առանց գանգատների։

Ախտորոշում` լեյոմիոսարկոմա։