Դիմել բժշկի

Լյարդի բազմահանգուցային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 36 տարեկան

Անամնեզում բուժառուն մոտ 20 օր առաջ սկսել է գանգատվել ընդհանուր թուլությունից, սուր նոպայաձև ցավերից աջ ենթակողային շրջանում,ինչի կապակցությամբ հետազոտվել է ամբուլատոր կարգով։ Կատարված ՀՇ հետազոտությամբ լյարդում հյատնաբերվել է բազմահանգուցային ախտահարում՝ հավանական ներաճով դեպի լեղապարկի պատ, առավել բնութագրական բազմահանգուցային հեպատոցելյուլար կարցինոմային։

 Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է օնկոլոգի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ, ախտահարումը ադեկվատ վիզուալիզացվել է։ Վերջինիս բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունից 3 ժամ անց կատարվել է ՈՒՁՀ քննություն, միջամտության հետ կապված բարդություններ չեն հայտնաբերվել։ Բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են հեպատոցելյուլյար կարցիոմային։