Դիմել բժշկի

Լյարդի եզակի հանգույցից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 62 տարեկան

Անամնեզում մոտ 10 տարի առաջ հիվանդի մոտ հայտնաբերվել է Վիրուսային Հեպատիտ C, որի կապացությամբ ստացել է բուժում։

1 տարի առաջ միզապարկի ինվազիվ ուռոթելային կարցինոմայի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է ՏՈՒՌ ։ 1 ամիս անց կատարվել է Ռե-ՏՈՒՌ՝ ռեցիդիվի կապակցությամբ։ Պարբերաբար կատարվել են ՀՇ քննություններ։

Ըստ վերջին ՀՇ քննության պատկերների հայտնաբերվել է եզակի հանգույց լյարդում ( չի բացառվել երկրորդային գենեզը՝ հաշվի առնելով անամնեզում միզապարկի Cr-ի առկայությունը)։ Վերջինիս բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ քննություն, վերանայվել են ՀՇ պատկերները։ ՈւՁՀ պատկերներով վիզուալիզացվել է լյարդի ախտահարումը։ Որոշվել է իրականացնել ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈւՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունն իրականացվել է տեղային անզգայացման պայմաններում, տևողություն՝ 15 րոպե։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Դեղին սլաքով ցուցադրված է բիոպսիայի ասեղը

Բիոպտատներն ուղարկվել են լաբորատորիա՝ հյուսվածաբանական և իմունոհիստոքմիական հետազոտությունների անցկացման նպատակով։ Միջամտությունից 2 ժամ անց կատարվել է կրկնակի ՈՒՁՀ քննություն, բարդություններ չեն արձանագրվել։ Բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում՝ առանց գանգատների։

Ախտորոշում` Լյարդի ցիռոզ, հեպատոցելյուլյար կարցինոմա, առավելապես լուսավոր բջջային տարբերակ ։