Դիմել բժշկի

Լեղապարկի հյուսվածքային գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 74 տարեկան

1 ամիս շարունակ բուժառուն գանգատվել է ընդհանուր թուլությունից, սկլերաների դեղնությունից, մաշկի քորից, աջ ենթակողային և էպիգաստրալ շրջաններում բութ ցավերից, ջերմության բարձրացումից մինչև 37.5C ։ Ամբուլատոր կարգով կատարված գործիքային քննությունների արդյունքում հայտնաբերվել է լեղապարկի նորագոյացություն՝ ներաճով դեպի լյարդ և 12 -մատնյա աղի։

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ

Հայտնաբերված նորագոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունից հետո վերցված բիոպտատն ուղարկվում է ախտորոշիչ լաբորատորիա՝ պաթոհյուսվածաբանական քննություն իրականացնելու նպատակով։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համատեղելի են High Grade ադենոկարցինոմայի հետ։

Ասեղային տրեպանացիոն բիոպսիան ախտորոշիչ միջամտություն է, որն իրականացվում է ամբուլատոր կարգով։ 2 ժամվա հսկողությունից հետո բուժառուն դուրս է գրվում կլինիկայից։ Հետագա վերականգնողական շրջան չի պահանջվում։