Դիմել բժշկի

Կրծքագեղձի օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈւՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 45 տարեկան

 

Նախնական ախտորոշում

Աջ կրծքագեղձի քաղցկեղ։ Լյարդի, վահանագեղձի, ձախ կրծքագեղձի օջախային մետաստատիկ ախտահարումներ?

Բուժառուն գտնվել է օնկոլոգի մշտական հսկողության տակ։ Կատարվել է աջ կրծքագեղձի հեռացում, 12 կուրս քիմիոթերապևտիկ բուժում։ Հերթական ՀՇ հետազոտության արդյունքում գրանցվել է բացասական դինամիկա՝ լյարդում, վահանագեղձում և ձախ կրծքագեղձում հայտնաբերվել են նոր օջախներ։

 

Ախտորոշման պլան

Նորագոյացությունների բնույթը պարզելու նպատակով օնկոլոգի կողմից ցուցվել է բիոպսիա։ Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, որոշվել է կատարել ձախ կրծքագեղձի օջախային ախտահարման ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈւՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում,  տեղային անզգայացման պայմաններում։

      ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

 կրծքագեղձի քաղցկեղ

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Բուժառուն միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն՝ կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղ, ոչ հատուկ տեսակ, Grade 2։