Դիմել բժշկի

Կոնքի խոռոչի ծավալուն գոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 63 տարեկան

Անամնեզում բուժառուն գանգատվել է ընդհանուր թուլությունից, մեզոգաստրալ շրջանի բութ ցավերից, որոնք ճառագայթում են դեպի մեջք և որովայնի ստորին հատվածներ։ Վերոհիշյալ գանգատների կապակցությամբ բուժառուն հետազոտվել է ամբուլատոր կարգով։ ՈՒՁ հետազոտությամբ կոնքի խոռոչում հայտնաբերվել է ծավալային հյուսվածքային գոյացություն՝ 13,0 X 9,0 սմ։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է օնկոլոգի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է կոնքի խոռոչի ՈՒՁՀ, վիզուալիզացվել է նորագոյացությունը։ Վերջինիս բնույթը պարզելու նպաատկով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտված նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային-հակածնային կազմը համապատասխանում են High Grade սեռոզ կարցինոմային, համադրելով ռադիոլոգիական տվյալների հետ՝ ձվարանային ծագման։