Դիմել բժշկի

Կոնքի խոռոչի (ուղիղ աղու ծայրատի շրջան) աբսցեսի մաշկանց դրենավորում ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 72 տ․

 

Ախտորոշում՝ ուղիղ աղու C-r, վիճակ վիրահատական բուժումից հետո (սիգմոստոմայի ձևավորումով), կոնքի խոռոչի աբսցես

 

Բուժառուն ուղիղ աղու C-r - ի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է տոտալ մեզոռեկտէկտոմիա՝ ծայրային սիգմոստոմայի ձևավորումով։ Վիրահատությունից գրեթե 4 -5 ամիս անց հերթական հետազոտություններով հայտնաբերվել է ռեցիդիվ՝ կատարվել է ուղիղ աղու ծայրատի շրջանի ախտահարման ասեղային բիոպսիա ՀՇ ուղղորդմամբ, ռեցիդիվը հաստատվել է։

Այնուհետև բուժառուն ստացել է 3 կուրս ք/թ բուժում։ Ք/Թ բուժումից հետո բուժառուի մոտ ի հայտ են եկել ջերմության բարձրացում՝ մինչև 38,5 C, ընդհանուր թուլություն, հետանցքի շրջանի բութ ցավեր։ Բուժառուն մի քանի անգամ ստացել է սիմպտոմատիկ բուժում, սակայն գանգատները չեն վերացել։ Անամնեզում նշում է նաև ձախակողմյան նեֆրէկտոմիա (կոնկրեմենտների և բարդացած պիելոնեֆրիտի կապակցությամբ՝ շուրջ 30 տարի առաջ), ԱԿՇ (2007թ․), խոլեցիստէկտոմիա։

Կատարվել է որովայնի՝ կոնքի խոռոչի ՀՇ քննություն, հայտնաբերվել է կոնքի խոռոչի հեղուկ կուտակում՝ աբսցես (ուղիղ աղու ծայրատի շրջան)։

ՀՇ խատկերը միջամտությունից առաջ

աբսցես-կոնքի-խոռոչի

 

Բուժական պլան

Հիվանդը զննվել է վիրաբույժի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և ցուցվել է կոնքի խոռոչի աբսցեսի մաշկանց դրենավորում։

 

Միջամտություն՝ կատարվել է կոնքի խոռոչի աբսցեսի մաշկանց դրենավորում ՀՇ ուղղորդմամբ։

 

Միջամտության ընթացք

աբսցեսի-դրենավորում դրենավորում կոնքի-խոռոչի-աբսցես

Միջամտությունը կատարվեց մեկ փուլով։ ՀՇ սրահում, բուժառուն՝ որովայնին պառկած դիրքում, ՀՇ պատկերներով վիզուալիզացվեց կոնքի խոռոչի աբսցեսը և հետույքային շրջանով, ՀՇ պատկերների ուղղորդմամբ, դեպի նշված կուտակման կենտրոն ներմղվեց հատուկ երկփողանի դրենաժը՝ տեղային ինֆիլտրատիվ անզգայացման պայմաններում։

Կոնքի խոռոչի հեղուկ կուտակում՝ աբսցես (դրենավորումից հետո)

աբսցեսի-դրենավորում

Էվակուացվեց գրեթե 300 մլ թարախային արտադրություն։ Միջամտությունը տևեց շուրջ 45 րոպե։ Դրանից 4 ժամ անց հիվանդը դուրս գրվեց կլինիկայից բավարար վիճակում։