Դիմել բժշկի

Հարողնաշարային տարածության ծավալային նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 74 տարեկան

Գանգատներ

Ցավեր ողնաշարի գոտկային հատվածում, որոնք ճառագայթում են դեպի ձախ ստորին վերջույթ։

Բուժառուն վերոհիշյալ գանգատների կապակցությամբ դիմել է բժշկի, ամբուլատոր կարգով հետազոտվել է։ Կատարված ՄՌՇ քննությամբ հայտնաբերվել է հարողնաշարային տարածության փափուկ հյուսվածքների ծավալուն նորագոյացություն։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, և նորագոյացության բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

ՀՇ ուղղորդմամբ բիոպսիա բիոպսիա հարողնաշարային տարածության նորագոյացությունից

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և իմունոֆենոտիպը համապատասխանում են պլազմաբջջային միելոմային: