Դիմել բժշկի

Երիկամի օջախային գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

 Բուժառուն՝ իգական սեռի, 67 տարեկան

 Ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունք դիմելիս բուժառուն առանձնապես գանգատներ չի նշել։

 Անամնեզում բուժառուն կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է ձախ կրծքագեղձի արմատական հեռացում՝ անութափոսի լիմֆոդիսեկցիայով։   Այնուհետև ստացել է հորմոնալ թերապիա։ Բուժառուն գտնվել է օնկոլոգի մշտական հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է, վերջին ՈՒՁՀ քննությամբ հայտնաբերվել է   ձախ երիկամի նորագոյացություն։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, և նորագոյացության բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ աջ կողքի թեքված դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Իմունոհիստոքիմիական հետազոտությամբ ախտորոշվել է երիկամի բարորակ նորագոյացություն՝ օնկոցիտոմա։