Դիմել բժշկի

Երիկամի մետաստատիկ օջախների միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 49 տարեկան

Ախտորոշում

Ձախ երիկամի քաղցկեղ, վիճակ ձախակողմյան նեֆրէկտոմիայից (երիկամի հեռացումից) հետո։ Թվով 8 մետաստատիկ օջախներ աջ երիկամում։

Անամնեզում բուժառուն կրել է ձախակողմյան նեֆրէկտոմիա՝ ձախ երիկամի քաղցկեղի կապակցությամբ։ Վիրահատությունից 3 ամիս անց կատարված ՀՇ և ՄՌՇ քննություններով  հայտնաբերվել են մետաստատիկ օջախներ աջ երիկամում։

ՀՇ պատկերները միջամտությունից առաջ

մետաստազներ երիկամում երիկամի մետաստատիկ օջախներ

ՄՌՇ պատկերները միջամտությունից առաջ

 ՄՌՇ, երիկամի մետաստատիկ ախտահարում քաղցկեղերիկամում մետաստատիկ օջախերիկամի մետաստատզի ՄՌՇ

Բուժական պլան 

Կատարված լաբորատոր քննություններով հայտնաբերվեցին աջ երիկամի ֆունկցիոնալ խանգարումներ, կրեատինինի մակարդակի բարձրացում։ Հաշվի առնելով ներերակային կոնտրաստ նյութով ՀՇ քննությունների ընթացիկ իրականացումը, կոնտրաստային նյութի բացասական ազդեցությունը երիկամի ֆունկցիայի վրա, ինչպես նաև բուժառուի մոտ 1 երիկամի առկայությունը՝ որոշվեց հետագա բուժումը կազմակերպել փուլային եղանակով։

Գործիքային քննություններով  աջ երիկամում վիզուալիզացվեցին թվով 8 մետաստատիկ օջախներ։ Առաջին փուլում որոշվեց իրականացնել թվով 4 մետաստատիկ օջախների միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)՝ ռենտգեն և ՈւՁՀ ուղղորդմամբ։ 

ՌՀԱ վիրասրահում

Ժամեր անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից։ Հաջորդ օրը կատարվեց ՀՇ քննություն ն/ե կոնտրաստ նյութով, վիզուալիզացվեցին հետաբլացիոն նեկրոտիկ զոնաները և ՌՀԱ-ի չենթարկված 4 մնացորդային մետաստատիկ օջախները։ Կատարված ՌՀԱ-ն գնահատվեց լիարժեք։ 

հետաբլացիոն զոնա երիկամում երիկամում հետաբլացիոն զոնայի ՀՇ

1 ամիս հսկողությունից և երիկամի ֆունկցիան որոշակիորեն բարելավելուց հետո իրականացվեց ՌՀԱ-ի երկրորդ փուլը։ Կատարվեց առկա թվով 4 մետաստատիկ օջախներից մեկի ՌՀԱ՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։ ՀՇ պատկերների ուղղորդմամբ էլեկտրոդը տեղադրվեց մետաստատիկ օջախի կենտրոնում և իրականացվեց միջմաշկային ՌՀԱ։

երիկամի ՌՀԱ  երկամի մետաստտաիկ օջախի ՌՀԱ

Միջամտությունից հետո կատարված ՀՇ քննությամբ վիզուալիզացվեցին մնացորդային թվով 3 օջախները, որոնց ՌՀԱ-ն որոշվեց իրականացնել 20 օր անց։ 

Երրորդ փուլում իրականացվեց թվով 3 մետաստատիկ օջախների միջմաշկային ՌՀԱ՝ ՀՇ ուղղորդմամբ։

երիկամի մետաստազի աբլացիա մետաստազի միջմաշկային աբլացիա երիկամում

ՀՇ պատկերներով երրորդ փուլի արդյունքը ևս գնահատվեց լիարժեք։ Սահմանվեց 1-ամսյա դինամիկ հսկողություն։ 

1 ամիս անց կատարված կլինիկո-լաբորատոր քննությունների տվյալները թույլ տվեցին պլանավորել բուժման վերջին՝ չորրորդ փուլը։ Իրականացվեց վերջին՝ թվով 1 մետաստատիկ օջախի միջմաշկային ՌՀԱ՝ ՀՇ ուղղորդմամբ։ 

Միջամտությունից 5 ժամ անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից բավարար վիճակում։ 1 օր անց կատարվեց որովայնի ՀՇ քննություն ն/ե կոնտրաստ նյութով, ըստ որի աջ երիկամի մետաստատիկ օջախները լիարժեք ոչնչացված էին։ 

Հետաբլացիոն զոնաների ՀՇ պատկերը միջամտությունից հետո

Աբլացիա 

 

Ռադիոհաճախական աբլացիայի բազմափուլ իրականացումը թույլ տվեց խուսափել միակ երիկամի հեռացումից և ոչնչացնել թվով 8 մետաստատիկ օջախ 2 ամսվա ընթացքում։