Դիմել բժշկի

Ենթաստամոքսային գեղձի պոչի նորագոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա

Հիվանդը՝ իգական սեռի, 72 տ․

 

Նախնական ախտորոշում` ենթաստամոքսային գեղձի պոչի C-r` ներաճով փայծաղի դրունք և ստամոքսի պատ

 

ԿՏ հետազոտություն. ենթաստամոքսային գեղձի պոչի C-r՝ հնարավոր ինֆիլտրատիվ աճով ստամոքսի պատ, փայծաղի դրունք՝ փայծաղային անոթների և ընդերային զարկերակի (truncus coeliacus) ընդգրկումով, որը հանգեցնում է վերջինիս պերֆուզիայի խանգարման։

 

Ախտորոշիչ պլան. ենթաստամոքսային գեղձի պոչի ծավալային նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ԿՏ ուղղորդմամբ

 

ԿՏ պատկերը միջամտությունից առաջ

 

 

Ուռուցքային գոյացության տեղակայման և հարակից օրգանների նկատմամբ դրա դիրքի պատճառով բիոպսիայի իրականացումը որոշակի դժվարություն էր ներկայացնում՝ փայծաղի վնասման վտանգի առումով։ Ինտերվենցիոն ռադիոլոգի և ռադիոլոգի խորհրդակցությամբ ընտրվեց նպաստավոր դիրք և հնարավոր եղավ բիոպսիան իրականացնել առանց որևէ բարդության։

  

Միջամտությունը կատարվեց հիվանդի` որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 18 G տրամաչափի բիոպսիայի ասեղով, ԿՏ ուղղորդմամբ:

Միջամտությունից հետո կատարված ԿՏ պատկեր՝

 

Ախտաբանական ախտորոշում. հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ենթաստամոքսային գեղձի ինվազիվ High Grade (GradeIII) ծորանային կարցինոմայի: