Դիմել բժշկի

Ենթաստամոքսային գեղձի օջախային գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 64 տարեկան

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունք դիմելիս բուժառուն գանգատվել է պարբերաբար սրտխառնոցից, վքնածությունից։

Նախնական ախտորոշում

Ստամոքսի քաղցկեղ, վիճակ ստամոքսի մասնահատումից և քիմիոթերապևտիկ  բուժումից հետո։ Ենթաստամոքսային գեղձի մետաստատիկ ախտահարում?

Ախտորոշման պլան՝

Բուժառուն գտնվել է օնկոլոգի մշտական հսկողության ներքո և պարբերաբար հետազոտվել է։ Հերթական ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել  է հիպովասկուլյար նորագոյացություն ենթաստամոքսային գեղձի մարմնի շրջանում։ Նորագոյացության բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։ Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և որոշվել է կատարել նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

ենթաստամոթսային-գեղձ

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

բիոպսիա, ենթաստամոթսային գեղձի գոյացություն

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Բուժառուն միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն՝ հետազոտվող նյութի սահմաններում ուռուցքային բջիջներ չեն հայտնաբերվել։