Դիմել բժշկի

Ենթաստամոքսային գեղձի նորագոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 71 տարեկան

Անամնեզում հիվանդը մոտ 1 տարի առաջ սուր կատառալ քարային խոլեցիստիտի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է խոլեցիստէկտոմիա, խոլեդոխոտոմիա, քարերի հեռացում, խոլեդոխոդուոդենոանաստամոզի ձևավորում, ընդհանուր լեղածորանի դրենավորոում ըստ Հոլսթեդի։

Վիրահատությունից 3 ամիս անց բուժառուն սկսել է գանգատվել քորից, ցավերից էպիգաստրալ շրջանում։ Դիմել է բժշկի, նշանակվել են հակաալերգիկ պրեպարատներ, սակայն գանգատները չեն վերացել։ Հիվանդը դիմել է հեպատոլոգի, ցուցվել է ՄՌՇ քննություն, ըստ որի հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի հիպովասկուլյար գոյացություն։

Ախտորոշման պլան

Հայտնաբերված նորագոյացության բնույթը պարզելու նպատակով լյարդաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

Հիվանդը զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն, ըստ որի գոյացությունը լիարժեք վիզուալիզացվել է։

Իրականացվել է նորագոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ 

Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացման պայմաններում, բուժառուի` մեջքի վրա պառկած դիրքում։ Տևողություն՝ 15 րոպե։

2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում՝ առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները համապատասխանում են ֆիբրոզ հենքի ախտահարմանը ենթաստամոքսային գեղձի դուկտալ ադենոկարցինոմայի համալիրներով, բիոպտատների շրջանակում Low grade (G1)։