Դիմել բժշկի

Ենթաստամոքսային գեղձի նորագոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 48 տարեկան

Անամնեզում բուժառուն գանգատվել է մաշկի և սկլերաների դեղնությունից, ինչի կապակցությամբ Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում կատարվել է լեղուղիների դրենավորում։ ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի շրջանում ոչ հստակ եզրագծերով անհամասեռ կիստոզ ներառուկներով գոյացություն, որը դինամիկայում մեծացել է չափսերով։ Գոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է բիոպսիա։ Բիոպսիա կատարելու նպատակով բուժառուն դիմել է Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ։ Որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

ենթաստամոքսային գեղձի գոյացության բիոպսիա

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Բուժառուն միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող բիոպտատների հյուսվածաբանական պատկերը և իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ենթաստամոքսային գեղձի ծորանային ադենոկարցինոմային։