Դիմել բժշկի

Ենթաստամոքսային գեղձի գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 63 տարեկան

Անամնեզում բուժառուն գանգատվել է ընդհանուր թուլությունից, էպիգաստրալ շրջանի բութ ցավերից՝ ճառագայթումով դեպի ստորթիակային շրջան ։ Բուժառուն դիմել է բժշկի, կատարվել են կլինիկո-լաբորատոր և գործիքային քննություններ։ Կատարված ՀՇ քննությամբ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի նորագոյացություն՝ հարակից ճարպաբջջանքի ինֆիլտրացիայով։

Ախտորոշման պլան

Հայտնաբերված նորագոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։ Հիվանդը զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն, ըստ որի գոյացությունը լիարժեք վիզուալիզացվել է։ Որոշվել է կատարել գոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ՝

Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացման պայմաններում, բուժառուի մեջքի վրա պառկած դիրքում։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում՝

2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում՝ առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ենթաստամոքսային գեղձի High Grade դուկտալ կարցինոմային ֆիբրոզ հյուսվածքում։