Դիմել բժշկի

Ենթաստամոքսային գեղձի գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 65 տարեկան

Անամնեզում բուժառուն գանգատվել է ընդհանուր թուլությունից, բութ ցավերից էպիգաստրալ շրջանում, քաշի անկումից մոտ 10 կգ՝ 1 ամսում։ Բուժառուն դիմել է բժշկի, կատարվել են կլինիկո-լաբորատոր և գործիքային քննություններ։ Կատարված ՈՒՁՀ հետազոտությամբ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի պոչի նորագոյացություն՝ ներաճով դեպի հարակից օրգաններ և հյուսվածքներ։

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ՝

Հայտնաբերված նորագոյացության բնույթը պարզելու նպատակով ուռուցքաբանի կողմից ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում՝

 

Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացման պայմաններում։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում՝ առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը եւ ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ենթաստամոքսային գեղձի high grade դուկտալ կարցինոմային տարածուն մեռուկի ֆոնին։