Դիմել բժշկի

Ձվարանի գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 68 տարեկան

Անամնեզում 2021թ․-ին բուժառուի մոտ ախտորոշվել է ձվարանի high grade սերոզ կարցինոմա, ինչի կապակցությամբ ստացել է 8 կուրս ք/թ բուժում։ Մշտապես գտնվել է ուռուցքաբանի հսկողության տակ, պարբերաբար արձանագրվել է հիվանդության պրոգրեսիա, նշանակվել են քիմիոթերապիայի և թիրախային (թարգեթ) թերապիայի կուրսեր։

Ուռուցքաբանի կողմից ցուցվել է կրկնակի բիոպսիա՝ գենետիկական անալիզ անցկացնելու համար։

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն։

Որոշվել է իրականացնել ձվարանի գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Միջամտությունն իրականացվել է տեղային անզգայացման պայմաններում, տևողությունը՝ 15 րոպե։ Միջամտությունից 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը համատեղելի է high-grade սեռոզ տուբոօվարիալ կարցինոմայի հետ։

Կատարվել են անհրաժեշտ գենետիկական հետազոտությունները, ուռուցքաբանի կողմից մշակվել է առավելագույն արդյունավետության բուժման սխեմա։