Դիմել բժշկի

Ձախ թոքի հանգույցից տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 72 տարեկան

 Բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի բաժանմունք՝ առանց առանձնակի գանգատների։

Անամնեզում մոտ 1 տարի առաջ հիվանդի մոտ նախնական ախտորոշվել է լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն։ Վերջնական ախտորոշման հստակեցման նպատակով կատարվել է աջ աճուկային շրջանի ավշահանգույցի հեռացում, ՊՀՔ/ԻՀՔ ախտորոշվել է աճուկային շրջանի մետաստատիկ ախտահարում ձվարանի բարձր ատիճանի չարորակության կարցինոմայով։ Սակայն ռադիոլոգիկ հետազոտություններով առաջնային օջախ չի հայտնաբերվել,:

Ըստ ՀՇ պատկերների նկարագրվել է հանգույց ձախ թոքում, սահմանվել է դինամիկ հսկողություն։ Դինամիկայում ձախ թոքի հանգույցը մինիմալ մեծացել է չափսերով։Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից, և ձախ թոքի հանգույցի բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

 Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Որոշվել է իրականացնել տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

 

Դեղին սլաքով ցուցադրված է բիոպսիայի ասեղը թոքի հանգույցի մեջ

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տևողություն՝ 30 րոպե։

2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։

Ախտորոշում` Ձախ թոքի բարձր տարբերակված նեյրոէնդոկրին ուռուցք/տիպիկ կարցինոիդ։