Դիմել բժշկի

Ձախ թոքի նորագոյացության տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 85 տարեկան

Գանգատներ՝ Ընդհանուր թուլություն, բութ ցավեր մեջքի շրջանում, հազ, խորխարտադրություն, հևոց, օդի պակասի զգացում։

Մոտ 1 ամիս առաջ բուժառուի մոտ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները, ինչի կապակցությամբ կատարվել է ՀՇ քննություն։ Հայտնաբերվել են ձախ թոքի նորագոյացություն՝ ներաճով ձախ թոքարմատ, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում, միջնորմի մետաստատիկ լիմֆադենոպաթիա։

Սլաքով ցուցադրված է ձախ թոքի նորագոյացությունը

Հիվանդը զննվել է վիրաբույժի կողմից, իրականացվել է բրոնխոսկոպիա բիոպսիայով, սակայն ՊՀՔ ուռուցքային բջիջներ չեն հայտնաբերվել։Ուռուցքաբանի  կողմից  ախտահարման բնույթը պարզելու նպատակով ցուցվել է տրանսթորակալ ասեղային տրեպաանցիոն բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Որոշվել է իրականացնել տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

 

Սլաքով ցոուցադրված է բիոպսիոն ասեղը

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տևողություն՝ 30 րոպե։

2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

Ախտորոշում` Ձախ թոքի ինվազիվ, մանրբջջային կարցինոմա։