Դիմել բժշկի

Ձախ թոքի նորագոյացության տրանսթորակալ ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 66 տարեկան

Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, հազ, հևոց, շնչարգելություն։

Մոտ 1 ամիս առաջ բուժառուի մոտ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները։ Հիվանդը դիմել է բժշկի, ամբուլատոր կարգով հետազոտվել է։

Կատարված ՀՇ քննությամբ հայտնաբերվել են աջ թոքի վերին բլթի և ձախ թոքի ստորին բլթային նորագոյացություններ, աջակողմյան պլևրալ մետաստազ, բազմաթիվ բուլլաներ և էմֆիզեմատոզ փոփոխություններ, նաև մեդիաստինալ լիմֆադենոպաթիա և ենթաստամոքսային գեղձի բազմաթիվ մետաստատիկ օջախներ։

 

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և ախտահարման բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Որոշվել է իրականացնել տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

 

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տևողություն՝ 30 րոպե։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։ Պրեպարատն ուղարկվել է հյուսվածաբանական հետազոտության։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և իմունոֆենոտիպը համապատասխանում են թոքի ինվազիվ, ցածր տարբերակված ադենոկարցինոմային, G3: