Դիմել բժշկի

Միջաղեգալարային բերանակցման շրջանի օջախային ախտահարման ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 63 տարեկան

Անամնեզում հաստ աղու քաղցկեղի և երիկամի (մակերիկամի) մետաստատիկ ախտահարման կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է ուղիղ աղու առաջային մասնահատում՝ սիգմայաձև աղի-ուղիղ աղիքային բերանակցման ձևավորմամբ։ Բուժառուն գտնվել է ուռուցքաբանի մշտական հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։ Հերթական ՀՇ քննությամբ հայտնաբերվել է նորագոյացություն բերանակցման շրջանում։

 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է օնկոլոգի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից։ Հայտնաբերված նորագոյացության բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

սիգմայաձև աղի-ուղիղ աղիքային բերանակցման շրջանի գոյացություն

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

բիոպսիա անաստամոզի շրջանի գոյացությունից

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով։ Բուժառուն միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերն առավել համատեղելի է բերանակցման շրջանի ադենոկարցինոմայի հետ՝ մուցինոզ բաղադրիչով։