Հիվանդը` 53 տարեկան
ԿՏ հետազոտություն.
Հիվանդի վիճակը` ծանր` անընդմեջ արյունահոսության հետևանքով զարգացած սակավարյունության պատճառով: Հիվանդին կատարվել է կրկնակի արյան փոխներարկում, ինչից հետո միայն հնարավոր է դարձել վիրահատական միջամտությունը:
Հիվանդին հակացուցված էր բաց վիրահատություն` արգանդի հեռացում, քանի որ վիրահատության ընթացքում լյարդի հեմանգիոմայի վնասման ռիսկը մեծ էր, ինչն իր հերթին կարող էր զանգվածային արյունահոսության պատճառ դառնալ:
Որոշվեց, հիվանդի տեղային անզգայացման ներքո, մինիմալ ինվազիվ եղանակով կատարել արգանդային զարկերակների էմբոլիզացիա: Այս ներանոթային միջամտությունը հնարավորություն ընձեռեց խուսափել հիստերէկտոմիայից (արգանդի հեռացումից):
Միջամտությունից հետո հիվանդի մոտ արյունահոսություն այլևս չի նկատվել, հեմոգլոբինի միջին ցուցանիշը` 125գ/լ: 3 ամիս անց միոմայի հետ կապված սիմպտոմատիկան անհետացել է: 6 ամիս անց արգանդը և միոման փոքրացել են ելման չափի 50%-ի չափով, իսկ 1 տարի անց` 70%-ի չափով:
Դա կարելի է համարել մեծ առաջխաղացում և հաջողություն ոչ միայն բժիշկների, այլև կիրառվող բուժման մեթոդի համար: 2 տարի անց նույն հիվանդը դիմել է լյարդի հսկա հեմանգիոմայի նորանոթային բուժման նպատակով:
Կատարվել է հեմանգիոման սնուցող բոլոր զարկերակների էմբոլիզացիա:
Այդ կլինիկական դեպքին ծանոթացեք այստեղ` ԼՅԱՐԴԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՀԵՄԱՆԳԻՈՄԱՅԻ ԷՄԲՈԼԻԶԱՑԻԱ
Ինտերվենցիոն ռադիոլոգ` Արսեն Ադրանիկի Ծատուրյան, Էրեբունի ԲԿ