Դիմել բժշկի

Արևային հյուսակի միջմաշկային նեյրոլիզ՝ ՀՇ ուղղորդմամբ

Հիվանդը՝ արական սեռի, 68 տ.

Ախտորոշում

Մոտ 1 տարի առաջ բուժառուի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի մարմնի քաղցկեղ, ինչի կապակցությամբ ստացել է քիմիոթերապևտիկ բուժում։ Ժամանակի ընթացքում ի հայտ է եկել էպիգաստրալ շրջանի արտահայտված ցավային համախտանիշ։ Բուժառուն օրական 3-4 անգամ ցավազրկվել է, սակայն ցավերը չեն մեղմացել։

Բուժական պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի  կողմից: Հաշվի առնելով քաղցկեղի տեղային տարածվածությունը՝ անոթների ընդգրկվածությամբ, վիրահատական բուժման չենթարկվող վիճակը և արտահայտված ցավային համախտանիշը, որոշվել է վերջինիս մեղմացման նպատակով կատարել ամոքիչ բնույթ կրող միջամտություն՝ արևային հյուսակի նեյրոլիզ ՀՇ ուղղորդմամբ։

արևային հյուսակի նեյրոլիզ

Արևային հյուսակով անցնող նյարդաթելերն ապահովում են որովային խոռոչի վերին հարկի օրգանների նյարդավորումը։ Հետևաբար, արևային հյուսակի նեյրոլիզի պարագայում պահպանվում է որովայնի խոռոչի ստորին հարկի և կոնքի խոռոչի օրգանների նյարդավորումը:

Միջամտությունը կատարվել է ՀՇ սրահում, բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։

ցավի մեղմում նեյրոլիզի միջոցով

ՀՇ պատկերներով վիզուալիզացվեց արևային հյուսակի նեյրոլիզի համար օպտիմալ համարվող տեղը (անտեկրուրալ շրջան՝ որովայնային աորտայի և խոռոչային զարկերակացողունի մակարդակին)։

Տեղադրվեցին համապատասխան ասեղներ, ներարկվեց նոսրացված կոնտրաստ նյութ՝ թիրախային գոտին գնահատելու համար:

 

արևային հյուսակի նեյրոլիզ արևային հյուսակի նեյրոլիզ 

Այնուհետև, յուրաքանչյուր կողմից ներարկվեց 30 մլ նեյրոլիտիկ խառնուրդ։

արևային հյուսակի նեյրոլիզ արևային հյուսակի նեյրոլիզ

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

Հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից միջամտության հաջորդ օրը՝ ցավային համախտանիշի մեղմացմամբ և բավարար ընդհանուր զգացողությամբ: Կատարված միջամտության էֆեկտիվությունը գնահատելու և դինամիկ հսկողության նպատակով բուժառուին տրամադրվել է ցավի գնահատման սանդղակ՝ 1-10 բալային համակարգով։

ցավի գնահատման սանդղակ