Դիմել բժշկի

Աորտային սերտ հարող գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 66 տարեկան

Անամնեզում բուժառուն մոտ 10 տարի առաջ ձախ կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է ձախակողմյան ռադիկալ մաստէկտոմիա՝ անութափոսի լիմֆոդիսեկցիայով։ Այնուհետև  ստացել է քիմիոթերապևտիկ, ճառագայթային և հորմոնալ թերապիա։ Մշտապես գտնվել է օնկոլոգի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։

Վերջին ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել է հետորովայնամզային տարածության պարաաորտալ դասավորված նորագոյացություն ՝ հավանական նեոպլաստիկ բնույթի:

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և նորագոյացության բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել նորագոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ։

 

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։ Հաշվի առնելով գոյացության սերտ հարումը որովայնային աորտային՝ միջամտության ընթացքում պարբերաբար կատարվել են ՀՇ քննություններ հնարավոր բարդություններից խուսափելու համար։

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ֆիբրոզ հյուսվածքի ֆրագմենտի մետաստատիկ/երկրորդային ախտահարմանը կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղով։ Luminal type։