Դիմել բժշկի

Աջ թոքի նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա` ԿՏ ուղղորդմամբ

Հիվանդը՝ արական սեռի, 50 տ․

 

Նախնական ախտորոշում` աջ թոքի կենտրոնական C-r, միջնորմի MTS ախտահարում

 

ԿՏ հետազոտություն. միջնորմի պաթոլոգիկ ծավալային գոյացություն` տարածումով դեպի աջ թոքի վերին բիլթ, վերին սիներակի դեֆորմացմամբ (պետք է տարբերակել աջ թոքի կենտրոնական C-r-ի և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդության միջև):

 

Դիագնոստիկ պլան` աջ թոքի ծավալային նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ԿՏ ուղղորդմամբ։

 

ԿՏ պատկերը միջամտությունից առաջ

  

lung biopsy lung biopsy

 

Միջամտությունը կատարվեց հիվանդի` որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 16 G տրամաչափի բիոպսիայի ասեղով` ԿՏ ուղղորդմամբ:

Ախտաբանական ախտորոշում. հյուսվածքաբանական պատկերը և իմունային հակածնային կազմը համապատասխանում է թոքի մանրբջջային քաղցկեղին