Դիմել բժշկի

Աջ նախասրտի՝ դեպի վերին սիներակ ներաճով ծավալային գոյացության ֆորցեպս բիոպսիա

Բուժառուն՝ իգական սեռի, 59 տարեկան

Անամնեզում բուժառուն մոտ 6 ամիս գանգատվել է դեմքի և պարանոցի այտուցվածությունից և ցիանոզից, դժվարաշնչությունից։ Դիմել է բժշկի, նշանակվել են հակաալերգիկ պրեպարատներ։ Գանգատները ժամանակի ընթացքում հարաճել են, ինչի կապակցությամբ բուժառուն կրկնակի հետազոտվել է։

Կատարված էխո-սրտագրությամբ հայտնաբերվել է նորագոյացություն աջ նախասրտում, ցուցվել է ՀՇ քննություն։

ՀՇ պատկեր՝

Հիվանդը զննվել է սրտաբանի, ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից։ Նորագոյացության բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից մշակվել է միջամտության սխեմա՝ ֆորցեպս բիոպսիա տրանսյուգուլյար մուտքով։Միջամտությունն իրականացվել է ռենտգեն ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

Ստացված պրեպարատների նկարներ

  

Պաթոհյուսվածաբանական քննությամբ ախտորոշվել է խոշոր B-բջջային լիմֆոմա (DLBCL), պոստհերմինատիվ (ABC) ֆենոտիպով։