Դիմել բժշկի

Որովայնամզի ախտահարումից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 59 տարեկան

Անամնեզում բուժառուն մոտ 2 տարի շարունակ որովայնի շրջանի բութ ցավերի և փքվածության զգացողության կապակցությամբ հետազոտվել է, հայտնաբերվել է ասցիտ։ Կատարվել է լապարացենտեզ, ասցիտիկ հեղուկն ուղարկվել է բջջաբանական քննության, սակայն հստակ ախտորոշում չի ստացվել։

Ժամանակի ընթացքում գանգատները հարաճել են, ինչի կապակցությամբ կատարվել է ՀՇ քննություն, ըստ որի հայտնաբերվել է որովայնի և կոնքի հեղուկի ծավալի մեծացում, որովայնզամի կարցինոմատոզ, հետորովայնամզային և կոնքային լիմֆադենոպաթիա։

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից, և ախտահարման բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Հիվանդը դիմել է Ինտերվեցիոն Ռադիոլոգիայի ծառայություն, կատարվել է որովայնի ՈՒՁՀ քննություն, ըստ որի վիզուալիզացվել է որովայնամզի ախտահարումը։

Որոշվել է իրականացնել որովայնամզի ախտահարումից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։ Միջամտությունը տևել է 15 րոպե, որից 2 ժամ անց հիվանդը դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են չարորակ մեզոթելիոմային