Դիմել բժշկի

Պերկուտան խոլեցիստոստոմիա

 
Պերկուտան խոլեցիստոստոմիան մինիմալ ինվազիվ տեխնոլոգիայով լեղապարկի դրենավորումն է: Լեղապարկի դրենավորումը կատարվում է միջմաշկային եղանակով ՈւՁՀ և ռենտգեն հսկողության պայմաններում:

Պերկուտան խոլեցիստոստոմիան իրականացվում է որպես վիրահատության նախապատրաստող բուժական միջամտություն:

Խոլեցիստոստոմիայի հիմնական ցուցումը սուր խոլեցիստիտն է:

Վիրահատական և անեսթեզիոլոգիական բարձր ռիսկայնություն ունեցող հիվանդների դեպքում հաճախ նախավիրահատական փուլում կատարվում է պերկուտան խոլեցիստոստոմիա, ինչը հնարավորություն է ստեղծում հիվանդին դուրս բերել սուր բորբոքային վիճակից և մեղմել ցավը

Խոլեցիստոստոմիայից մի քանի օր անց պլանային կարգով կարելի է իրականացնել ռադիկալ վիրահատական միջամտություն՝ լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա:

Պերկուտան խոլեցիստոստոմիան շտապ կարգով իրականցվող մինիմալ իվազիվ վիրաբուժական միջատություն է լեղապարկի բորբոքային պրոցեսների ժամանակ:

Երբեմն պերկուտան խոլեցիստոստոմիան իրականացվում է սուր պանկրեատիտների դեպքում մեխանիակական դեղնուկի լիկվիդացիայի նպատակով:
 

Ինչպես է կատարվում միջամտությունը


Հիվանդի դիրքը՝ մեջքի վրա պառկած, կողաղեղի ստորին կամ միջկողային տարածությունով ՈւՁ-ով վիզուալիզացվում է լեղապարկը: Անվտանգ պունկցիոն ուղին ընտրելուց հետո տեղային անզգայացման և ներերակային սեդացիայի պայմաններում կատարվում է լեղապարկի պունկցիա՝ ՈւՁ պատկերների հսկողության ներքո:

 
 
Այնուհետև պունկցիոն ասեղով ասպիրացվում է լեղին, որից հետո ասեղի միջով կոնտրստ նյութ է ներմուծվում լեղապարկի մեջ: Ռենտգեն պատկերների օգնությամբ համոզվելով, որ ասեղը լեղապարկում է՝ կատարվում է լեղապարկի դրենավորում Սելդինգերի մեթոդով: