Դիմել բժշկի

Պերիպանկրեատիկ շրջանի աբսցեսի պունկցիա

Հիվանդը` արական սեռի 39 տ.

Գանգատներ՝ դող, սարսուռ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38,5 C: 

ԿՏ պատկերներով հայտնաբերվել է պերիպանկրեատիկ գոտու գոյացություն, աբսցես:

  

 

Ախտորոշումը պարզելու նպատակով հիվանդն ուղղորդվել է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության բաժանմունք:

 

Ախտորոշիչ պլան՝ պերիպանկրետաիկ գոյացության միջմաշկային միջլյարդային պունկցիա ասպիրացիա

 

Միջամտությունների սրահում հիվանդին տեղային անզգայացման ներքո կատարվել է նշված գոյացության պունկցիա-ասպիրացիա ՈՒՁՀ ուղղորդմամբ, 2 պրոյեկցիայով՝ միջկողային և էպիգաստրալ:

 

 

Պունկտատն ուղարկվել է բակտերիոլոգիական, բջջաբանական և տուբերկուլյոզի հարուցիչի ախտորոշիչ քննության:

Ախտորոշվել է տուբերկուլյոզ: