Դիմել բժշկի

Մակերիկամի բիոպսիա ՈւՁՀ ուղղորդմամբ

Հիվանդը` արական սեռի, 66 տ.

Ախտորոշում. աջ մակերիկամի քաղցկեղ,  

 

 

Հիվանդը դիմել է օնկոլոգի գանգատվելով ընդհանուր թուլությունից, քաշի կորուստից, գոտկային շրջանում ցավերից:

Կատարվել է ԿՏ հետազոտություն, ինչի արդյունքում հիվանդի մոտ հայտնաբերվել է աջ մակերիկամի նորագոյացություն:

 

Մակերիկամի ուռուցքային ախտահարման բնույթը պարզելու նպատակով հիվանդը ուղղորդվել է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն:

 

Դիագնոստիկ պլան` մակերիկամի միջմաշկային միջլյարդային ասեղային տրեպան բիոպսիա

 

Հիվանդին կատարվել է ՈւՁՀ և հայտնաբերվել է աջ մակերիկամի ուռուցքային ախտահարում: 

Այնուհետև տեղային անզգայացման և ն/ե քնաբեր դեղորայքի ազդեցության ներքո հիվանդին կատարվել է մակերիկամի ուռուցքային գոյացությունից միջմաշկային միջլյարդային ասեղային տրեպան բիոպսիա` ՈւՁՀ ուղղորդմամբ: 

 

Բիոպտատների հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվել է աջ մակերիկամի մետաստատիկ կարցինոմա: