Դիմել բժշկի

ԿՏ ուղղորդմամբ տրեպան բիոպսիա մակերիկամի գոյացությունից

Հիվանդը՝ արական սեռի, 64 տ․

 

Նախնական ախտորոշում՝ աջ թոքի C-r, վիճակ վիրահատական բուժումից՝պուլմոնէկտոմիայից հետո, ձախ մակերիկամի մետաստատիկ ախտահարում։

 

ԿՏ հետազոտության արդյունքներ

Ձախ մակերիկամի նորագոյացություն, նման է մետաստատիկ ախտահարման, անհրաժեշտ է հյուսվածքաբանական վավերացում։

 

Ախտորոշիչ պլան

Ձախ մակերիկամի ծավալային նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա ՝ ԿՏ ուղղորդմամբ։

 

ԿՏ պատկերը միջամտությունից առաջ

  

ԿՏ պատկերը միջամտության ընթացքում

 

 

Միջամտությունը կատարվեց հիվանդի՝ որովայնի վրա պառկած դիրքում,տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 18 G տրամաչափի բիոպսիայի ասեղով, ԿՏ ուղղորդմամբ։

Բիոպսիան կատարվեց ամբուլատոր կարգով, միջամտության հետ կապված բարդություններ չառաջացան։ Հիվանդը դուրս գրվեց կլինիկայից նույն օրը։

 

Ախտաբանական ախտորոշում

Հյուսվածքաբանական պատկերը և իմունային հակածնային կազմը համապատասխանում է թոքի մանրբջջային քաղցկեղին։