Դիմել բժշկի

Լյարդի աբսցեսավորված էխինակոկի միջմաշկային դրենավորում

Հիվանդը` արական սեռի, 62 տ.

Ախտորոշում – Լյարդի աջ բլթի աբսցեսավորված Էխինակոկային կիստա

Հիվանդը դիմել է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության` գանգատվելով աջ ենթակողային շրջանում բութ ցավերից, ծանրության զգացումից, մարմնի ջերմաստիճանի բարձրացումից մինչև 38օ C:

Կատարվել է որովայնի ՈՒՁ հետազոտություն, հայտնաբերվել է լյարդի աջ բլթի կիստոզ գոյացություն։ ՀՇ պատկերներով օրգանիզմի այլ հատվածներում ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Բուժական պլան. լյարդի աբսցեսավորված էխինակոկի միջմաշկային դրենավորում 1 քայլ (1 step) սկզբունքով, ՈՒՁՀ և ռենտգեն հսկողության ներքո:

 

 echinococcus

Հիվանդին տեղային անզգայացման և ն/ե քնաբեր դեղորայքի ազդեցոթյան ներքո կատարվել է աբսցեսավորված էխինակոկի դրենավորում մեկ քայլ սկզբունքով 12 Fr pigtail դրենաժային կաթետերով:

 

 

 

 

ՈՒՁՀ պատկերներում երևում է դրենաժի միջմաշկային միջլյարդային մուտքը դեպի բուշտի խոռոչ: Ռենտգեն պատկերում երևում է պունկցիոն ասեղի ծայրը կիստայի խոռոչում:

 

 

 

ՈՒՁՀ պատկերներում երևում է դրենաժը` աբսցեսավորված էխինակոկային բշտի խոռոչում:

Ռենտգեն պատկերներում երևում է դրենաժը աբսցեսավորված էխինակոկային բշտի խոռոչում:

 

 

Այնուհետև դրենաժի միջոցով արտածծվեց աբսցեսավորված բշտի պարունակությունը` մոտ 200 մլ թարախային արտադրություն:

exinokok-drenavorum

ՈՒՁ հետազոտությամբ աբսցեսի խոռոչը երևում է դատարկված

Ամբողջ պարունակությունը դատարկելուց հետո հիվանդի վիճակն անմիջապես լավացել է: Քանի որ էխինակոկային բուշտը աբսցեսավորված էր, խոռոչի մշակում հակապարազիտար լուծույթներով չկատարվեց, բուժման տակտիկան ընտրվեց ըստ աբսցեսի բուժման սկզբունքների: Դրենաժը հեռացվեց 10 օր անց: