Դիմել բժշկի

Ռադիոհաճախական աբլացիայի մեթոդով լյարդաբջջային քաղցկեղի բուժման եզակի դեպք` 12 տարվա ապրելիությամբ

Աբստրակտ

Ներկայացված է 72-ամյա արական սեռի, լյարդբջջային քաղցկեղով (ԼԲՔ) հիվանդի կլինիկական դեպք: Որպես միակ առաջնահերթ հակաքաղցկեղային բուժում հիվանդին կատարվել է ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ), քանի որ վերջինս հրաժարվել է մասնակի հեպատէկտոմիայից: Հիվանդին կատարվել է ՌՀԱ երկու անգամ ևս. 1.5 տարի անց` բուժելու տեղային ուռուցքային պրոգրեսիան աբլացիայի առաջնային տեղում և 11 տարի անց` բուժելու ներլյարդային նոր հեռավոր ախտադարձը:

Հիվանդը ցուցաբերել է երկարատև ապրելիություն` շուրջ 12 տարի և շարունակում է մնալ գերազանց կլինիկական կարգավիճակում:

 

Ներածություն

Չնայած լյարդաբջջային քաղցկեղի բուժման ոսկե ստանդարտը դրա վիրահատական մասնահատումն է, ԼԲՔ-ով միայն սահմանափակ թվով հիվանդներ են վիրահատության ենթակա` լյարդի ապագա մնացորդային ցածր ծավալի պատճառով, որը պայմանավորված է զուգակցվող խորացող ցիռոզով, լայնածավալ ներլյարդային ընդգրկումով և ուղեկցող հիվանդություններով:

Բացի այդ, դոնորների թվի պակասը և լյարդի փոխպատվաստման բարձր գները սահմանափակում են մասնահատման կիրառությունը: ՌՀԱ-ն վիրահատական մասնահատման լայնորեն ընդունված այլընտրանք է և մեծ դեր է խաղում վաղ փուլի ԼԲՔ-ի բուժման հարցում: Այնուամենայնիվ, դեռևս վիճարկելի է հիվանդներին անհատապես համապատասխանող բուժական եղանակի ընտրության հարցը:

 

Կլինիկական դեպքի ներկայացում

72-ամյա արական  սեռի, հեպատիտ C վիրուսով պայմանավորված լյարդի ցիռոզով հիվանդն առաջին անգամ ներկայացել է 12 տարի առաջ` ռուտինային լաբորատոր քննությամբ հայտաբերված ա-ֆետոպրոտեինի (AFP) մակարդակի բարձրցումով մինչև 110նգ/մլ: Կոմպյուտերային տոմոգրաֆիայի պատկերները ցույց են տվել լյարդի 4-րդ սեգմենտում տեղակայված, 4.5 սմ առավելագույն տրամագծով հիպոդենս օջախ, որը ցուցաբերել է վաղ զարկերակային ուժեղացման նշաններ` բնորոշ ԼԲՔ-ին: (Նկ.1.ա)

Կատարվել է բիոպսիա և հյուսվածաախտաբանական հետազոտության արդյունքներով հաստատվել է ԼԲՔ ախտորոշումը: Հաշվի առնելով, որ հիվանդն ուներ միայն մեկ ախտահարված օջախ և Child-Pugh դասակարգման A ֆունկցիոնալ աստիճան, նա համարվել է վիրահատության ենթակա: Միևնույն ժամանակ, հիվանդն ուներ իշեմիայով պայմանավորված 2-րդ դասի սրտի կանգային անբավարարություն, և հրաժարվում էր վիրահատական բուժումից:

 

 
Նկ1. ա. Լյարդի 4-րդ սեգմենտում (աղեղ) տեղակայված 4.5 սմ տրամագծով հիպոդենս օջախ` վաղ զարկերակային ուժեղացման նշաններով` համապատասխանում ԼԲՔ
բ. Տեսանելի է էլեկտրոդի ծայրը` ՌՖԱ առաջին ապլիկացիայի ժամանակ

 

Հաշվի առնելով ուռուցքի չափերը, տեղակայումը և մորֆոլոգիան, ՌՀԱ-ն ամենահամապատասխան բուժական տարբերակն էր: Հիվանդին միջամտությունը բացատրելուց և նրա համաձայնությունը ստանալուց հետո կատարվել է միջմաշկային ՌՀԱ:

Միջամտությունը կատարվել է ԿՏ սրահում, հիվանդին ներմուծվել է տեղային անզգայացում, միջամտությունից 45ր. առաջ հիվանդը ստացել է ցավազրկող, հակադեպրեսանտ դեղորայք (0,05 gr pethidine hydrochloride intramuscularly, 3 mg bromazepam [Lexotanil Roche] per os):

Նախքան միջամտությունը ձեռք են բերվել ԿՏ պատկերներ: RADIONICS (Burlington, MA) էլեկտրոդով կատարվել է ՌՀԱ: Օջախի արձագանքը գնահատելու համար կատարվել է կոնտրաստ ուժեղացմամբ ԿՏ, հաջորդիվ` 1, 3 և 6 ամիս անց և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ: Հիվանդը չի ունեցել ցավ և միջամտությունից հետո կատարված ԿՏ պատկերները ուժեղացում չեն ցուցաբերել, AFP մակարդակը էապես նվազել է և վերջնականապես կարգավորվել 2 շաբաթ անց:

Դինամիկ հսկողության 18 ամիսների ընթացքում հիվանդը գտնվել է գերազանց կլինիկական կարգավիճակում` AFP նորմալ մակարդակով և ԿՏ և ՄՌՏ պատկերներում օջախի արտահայտման ստաբիլ պատկերով: Այնուհետև դիտվել է AFP մակարդակի բարձրացում մինչև 80 նգ/մլ, որի պատճառով կատարվել է ԿՏ և ՄՌՏ հետազոտություն (Նկ.2.ա և 2.բ):

 
ՆԿ.2. Ա. 18 ամիս անց, ԿՏ պատկերներով տեսանելի է աբլացիոն գոտում ուռուցքի պրոգրեսիա: Բ. աբլացիոն գոտին ազդակ չի ցուցաբերում (երկար աղեղ), մինչդեռ ուռուցքի տեղային պրոգրեսիան տեսանելի է որպես ցածր ազդակներով գոտի (կարճ աղեղ)

 

9 տարվա դինամիկ հսկողության ժամանակաշրջանում հիվանդը գտնվել է գերազանց կլինիկական կարգավիճակում` AFP կարգավորված մակարդակով: Ուռուցքի տրամագիծը նվազել է 4.5-ից 0.5 սմ, որը ԿՏ պատկերներում ուներ հստակ սահմանագծեր` կիստոզ գոյացության նման: Երկրորդ ՌՀԱ-ից 9 և կես տարի անց դինամիկ հսկողության ժամանակ AFP- 74 նգ/մլ պատճառով ենթադրվել է նոր հեռավոր ներլյարդային ախտադարձ լյարդի 2-րդ սեգմենտում: Կրկին կատարվեց ՌՀԱ: Ընդհանուր առմամբ,առաջին ՌՀԱ-ից 12 տարի անց հիվանդը գտնվել է լավ կարգավիճակում: Վերջին ԿՏ պատկերներում ՌՀԱ ենթարկված երկու օջախներն էլ դժվարությամբ տեսանելի են և լյարդի կիստոզ գոյացության տեսք ունեն:

Նկ 3ա 3բ

 

 

 

__________________________________________________________________________________________________________

 

A Unique Case of Hepatocellular Carcinoma Treated with Radiofrequency Ablation with More than 12 Years Overall Survival: A Case Report

Loukas Thanos,1 Nikolaos Ptohis,2 Anastasia Pomoni,2 Evangelia Sotiropoulou,1 Mary Pomoni,2 and Dimitrios Kelekis2

1Department of Computed Tomography and Interventional Radiology, “Sotiria” General Hospital of Chest Diseases, Mesogion Avenue 152, 11527 Athens, Greece 2Research Centre of Radiology and Imaging, “Evgenidion” General Hospital, Papadiamantopoulou Street 20, 11528 Athens, Greece Received 4 October 2010; Accepted 15 December 2010

Academic Editor: Gianfranco D. Alpini

Copyright © 2010 Loukas Thanos et al. This is an open access article distributed under the Creative Commons Attribution License, which permits unrestricted use, distribution, and reproduction in any medium, provided the original work is properly cited.