Դիմել բժշկի

Աջ մակերիկամի բիոպսիա ԿՏ ուղղորդմամբ

Հիվանդը` արական սեռի, 53 տ.

Գանգատները՝ ոսկրային ցավ, արյան գերճնշում:

 

Ախտորոշիչ պլան՝ աջ մակերիկամի էկտոպիկ օջախից ասեղային բիոպսիա ԿՏ ուղղորդմամբ

 

ԿՏ հետազոտության պատկերներով հայտնաբերվել են աջ մակերիկամի էկտոպիկ օջախներ:

  

Օջախների քաղցկեղային կամ բարորակ բնույթի տարբերակիչ ախտորոշման նպատակով հիվանդին ցուցվել է մակերիկամի բիոպսիա: Հիվանդն ուղղորդվել է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության բաժանմունք:

 

Հիվանդին, ԿՏ սրահում որովայնի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման ներքո կատարվել է մակերիկամի էկտոպիկ օջախից ասեղային տրեպան բիոպսիա (core needle biopsy):

 

  

 

Բիոպտատների հյուսվածաբանական և իմունահիստոքիմիական հետազոտության արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվել է աջ մակերիկամի ադենոկորտիկալ ադենոմա: Կլինիկական ախտորոշում ՝ Իցենկո-Կուշինգի հիվանդություն, առաջնային հիպերկորտիցիզմ: