Ինտերվենցիոն ռադիոլոգիան (ԻՌ), շրջանցելով ավանդական՝ վիրահատական մեթոդները, ուղղորդվելով ճառագայթային պատկերներով, իրականացնում է ախտորոշիչ և բուժական նվազագույն ինվազիվ միջամտություններ: Ինտրվենցիոն ռադիոլոգիան (ԻՌ) ցուցաբերում է բուժական լուրջ արդյունքներ և այժմ իր ուրույն տեղն է գրավում բժշկության համաշխարհային պրակտիկայում:
Ինտերվենցիոն ռադիոլոգիան պացիենտի այլընտրանքն է՝ նվազագույն վնասով և բարձր արդյունավետությամբ: