Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտանիշները
03 Mar 2025
Գանգատներ, որոնցով հիվանդը դիմում է բժշկի՝ վահանաձև գեղձի հանգույցի կապակցությամբ.
• Խեղդոցի զգացում (սուբյեկտիվ ախտանիշ), լինում է գեղձի չափերի մեծացման հետևանքով: Հատկապես արտահայտվում է նյարդայնանալիս:
• Ծավալի մեծացումն արտահայտված է և ճնշում է հարակից օրգաները՝ շնչափողը: Հիվանդը գանգատվում է խեղդոցից, օդի անբավարարության զգացումից: Խոշոր արյունատար անոթները ճնշելու հետևանքով առաջանում է գլխապտույտ, գլխացավ:
Վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրության (հիպերթիրեոզ) հետևանքով առաջացած գանգատներ.
• սրտխփոց, սրտի ռիթմի արագացում
• ճնշման տատանումներ
• առատ քրտնարտադրություն
• քաշի նվազում
• դյուրագրգիռ վիճակ և այլն
• հորմոնային շեղումներով պայմանավորված ախտանիշներ
Վահանաձև գեղձի հորմոնների թերարտադրության (հիպոթիրեոզ) հետևանքով առաջացած գանգատներ.
• սրտի ռիթմի դանդաղում
• ճնշման տատանումներ
• մաշկի չորություն
• մազաթափություն
• դյուրհոգնելիություն
• քաշի ավելացում և այլն:
Կարևոր է ախտանիշների դեպքում անցնել հետազոտություն և ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժում: Այդ ամենը Ձեզ կապահովի ինտերվենցիոն ռադիոլոգիայի պրոֆեսիոնալ թիմը էնդոկրինոլոգի հետ միասին, ովքեր կանցկացնեն խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կկատարեն ախտորոշիչ բիոպսիա և կառաջարկեն բուժման նորարարական՝ նվազագույն տրավմատիկ մեթոդներ:
Մեզ կարող եք այցելել Հակոբ Հակոբյան 3/15 հասցեում՝ Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն։
Մեզ կարող եք այցելել Հակոբ Հակոբյան 3/15 հասցեում՝ Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն։