Տեխնոլոգիաներ
Ճառագայթային ախտորոշման տեխնոլոգիաների կիրառությունն ինտեվենցիոն ռադիոլոգիայում.
Ուլտրաձայնային հետազոտության սարքավորում
Ուլտրաձայնն իրենից ներկայացնում է մարդու լսողության սահմանից բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ: Ֆիզիկական հատկանիշների առումով ուլտրաձայնը չի տարբերվում բնական (լսելի) ձայներից, բացառության այն բանի, որ մարդը չի կարողանում դրանք լսել: Լսելիության այս սահմանը տարբեր մարդկանց պարագայում տարբեր է և կազմում է մոտավորապես 20 Khz (20,000 Hz) մինչև մի քանի գիգահերցի:
Ազգային ամերիկայն ինսստիտուտի ստանդարտների կողմից ուլտրաձայնը՝ բնորոշվում է որպես ձայն, որի հաճախականությունը գերազանցում է 20 Khz: Մթնոլորտային ճնման պայմաններում ուլտրաձայնային ալիքներն օդում ունեն 1.9 սմ կամ քիչ ալիքի երկարություն:
Ուլտրաձայնը կիրառվում է տարբեր ոլորտներում: Ուլտրաձայնային սարքերը կիրառվում են տարբեր առարկաներ հայտնաբերելու և հեռավորություններ չափելու նպատակով: Ուլտրաձայնային պատկերումը կամ սոնոգրաֆիան կիրառվում է բժշկության մեջ:
Բժշկական սոնոգրաֆիան (ուլտրաձայն) ուլտրաձայնի վրա հիմնված ախտորոշիչ բժշկական պատկերման սարքավորում է, որը կիրառվում է ներքին օրգանները , անոթները մկանները, ջլերը , նյարդերը վիզուալիզացնելու (տեսանելի դարձնելու) նպատակով, որոշելու չափերը, կառուցվածքը և թույլ է տալիս հայտնաբերել ախտաբանական օջախներ՝ իրական ժամանակում ստացվող սոնոգրաֆիկ պատկերների միջոցով:
Առնվազն 50 տարի է ինչ ուլտրաձայնն օգտագործվում է ճառագայթաբանների և սոնոգրաֆիստների կողմից՝ մարդու օրգանիզմի պատկերներ ստանալու համար: ՈՒՁՀ-ն է լայնորեն կիրառվում է բժշկական դիագնոստիկայում: Տեխնոլոգիան համեմատաբար մատչելի և դյուրակիր է, հատկապես՝ այլ տեխնիկաների հետ համեմատելիս, օրինակ՝ մագնիսառեզոնանսային պատկերման և կոմպյուրտերային տոմոգրաֆիայի:
ՈւՁՀ-ն լայն կիրառություն ունի ինտերվենցիոն ռադիոլոգիայում որպես միջամտությունների հսկողություն ապահովող սարքավորում: Օրինակ՝ բազմապիսի ախտաբանական նորագոյացություններից նշանակետային ասեղային բիոպսիա կատարելու կամ ներլյարդային լեղուղիների նշանակետային պունկցիա կատարելու ժամանակ որպես միջամտության ընթացքի վիզուալ հսկողություն ապահովող սարքավորում կիրառվոմ է ՈՒՁՀ-ն: ՈՒՁՀ-ի հսկողությամբ իրականացվում է բազմապիսի հեղուկ կուտակումների պունկցիա-դրենավորում, արյունատար անոթների պունկցիա :
ՈՒՁՀ-ն չկիրառելով վնասակար ճառագայթներ համարվում է ախտորոշիչ անվտանգ սարքավորում:
Անգիոգրաֆիա
Անգիոգրաֆիան (անոթագրություն) կամ զարկերակագրությունը բժշկական պատկերման սարքավորւմ է, որը կիրառվում է օրգանիզմի արյունատար անոթները տեսանելի դարձնելու նպատակով` հատկապես զարկերակները, երակներ և սրտի խոռոչները վիզուալիզացնելու նպատակով:
Սովորաբար այն կատարվում է արյունատար անոթներում կոնտրաստանյութի ներմուծմամբ և ռետգեն ճառագայթների կիրառությամբ:
Բառը ծագում է հունարեն ἀγγεῖον - angeion և γράφειν graphein բառերից որոնք թարգմանաբար նշանակում են անոթ և գրել/արձանագրել : Արյունատար անոթի պատկերը կոչվում է անգիոգրամ (angiogram):
Պատմությունը
Տեխնիկան առաջինը զարգացրել է պորտուգալացի բժիշկ նյարդաբան Էգաս Մոնիշը՝ Լիսաբոնի համալսարանում՝ կատարվել է գլխուղեղի կոնտրաստ ռենտգեն անգիոգրաֆիա, որպեսզի ախտորոշի նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ, օրինակ՝ ուռուցքներ, զարկերակային հիվանդություններ և զարկերակա-երակային մալֆորմացիաներ: Մորիշը առաջամարտիկ է համարվում այս ոլորտում: Նա կատարեց առաջին գլխուղեղային անգիոգրամը 1927 թվականին Լիսաբոնում:
Արյունատար անոթի մուտքն ընդունված է ընտրել հետևյալ կերպ. ազդրային զարկերակ՝ սրտի ձախ կողմի և զարկերակային համակարգի հետազոտության համար, լծային կամ ազդրային երակը՝ սրտի աջ կողմը և երակային համակարգը հետազոտելու համար:
Արյունատար անոթի մուտքը կատարվում է Սելդինգերի մեթոդով
Սելդինգերի մեթոդով արյունատար անոթի կատետերիզացիա
Անգիոգրաֆի ռենտգեն պատկերների հսկողության պայմաններում՝ հատուկ կաթետերներ են ներմուծվում արյունատար անոթների մեջ : Կաթետերով ներարկվում է կոնտրաստանյութ որը տեսանելի է դարձնում արյունատար անոթները:
Կորոնարոգրաֆիա
Միկրոանգիոգրաֆիա
Միկրոանգիոգրաֆիան սովորաբար կիրառվում է փոքր արյունատար անոթների վիզուալացման համար:
Նյարդաանոթային անգիոգրաֆիա
Անգիոգրաֆիկ միջամտությունների շարքում մեկ այլ տարածված տեսակ է նյարդաանոթային թվային հանման եղանակով անգիոգրաֆիան, որը վիզուալիզացնում է գլխուղեղը սնուցող զարկերակները և երակները: Հայտնաբերելով հիվանդություններ կատելի է կատարել էնդովասկուլյար վիրահատական միջամտություններ ինչպես օրինակ՝ անևրզմաների սպիրալային էմբոլիզացիա կամ զարկերակա-երակային մալֆորմացիայի էմբոլիզացիա :
Ծայրամասային (պերիֆերիկ) անգիոգրաֆիա
Անգիոգրաֆիան լայնորեն կիրառվում է ծայրամասային անոթային հաակարգի հիվանդությունները հայտնաբերելու նապատակով ոտքերի կաղություն կամ ջղաձգումներ ունեցող հիվանդների պարագայում, ինչն առաջանում է ոտքերում արյան հոսքի նվազման պատճառով, երիկամը սնուցող անոթների ստենոզով (սովորաբար առաջանում է զարկերակային բարձր ճնշում) հիվանդների պարագայում: Հիվանդություների հայտնաբերման դեպքում կատարվում է էնդովասկուլյար բուժական միջամտություներ:
Անգիոգրաֆիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ինտերվենցիոն ռադիոլոգիայում:
Լյարդի հիպերվասկուլյար ուռուցքների քիմիաէմբոլիզացիա TACE
Լյարդի ցիռոզների ժամանակ իրականացվող TIPS
Անգիոգրաֆիկ սարքավորումը զբաղեցնում է առանցքային տեղ Էնդովասկուլյար ինտերվենցիոն ռադիոլոգիաում:
Համակարգչային տոմոգրաֆիա
Համակարգաչային Տոմոգրաֆիան ճառագայթային հետազոտման մեթոդ է, որի օգնության հնարավոր է հետազոտել բոլոր օրգան համակարգերը՝ սկած գլխուղեղից մինչ ծայրամասային (պերիֆերիկ) անոթային համակարգ:
ՀՏ-ով կատարվում է հատուկ անգիոգրաֆիկ հետազոտություն, ինչի ընթացքում բուլյուս ինժեկտորային սարքավորման միջոցով ներարկաված կոնտրաստ նյութը թույլ է տալիս ստանալ պարզ և ճշգրիտ պատկերներ, որոնք օգնում են գնահատելու օրգան համակարգերի օջախային և այլ ախտաբանական փոփոխությունները: Հնարավոր է պարզել նաև հայտնաբերված փոփոխությունների բնույթը, գնդհատել անաթավորման վիճակը:
Անոթային համակարգի անգիոգրաֆիան հնարավորություն է ընձեռում գնհատել ողջ զարկերակային համակարգը, մասնավորապես՝ գլխուղեղի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների, աորտայի, ընդհանուր արտաքին և ներքին զստային, մեզենտրալ, երիկամային զարկերակները: Բացի այդ, առանձին բազմադետեկտորային սարքերը նաև հնրավորություն են ընձեռում հետազոտելու սրտի պսակաձև (կորոնար) զարկերակները:
ԿՏ-անգիոգրաֆիան իր անփոխարինելի դերն ունի ներգանգային և արտագանգային (ինտրա-, էքստրակրանիալ) զարկերակների հետազոտման հարցում, անփոխարինելի նաև աորտայի շերտազատման, տարծման մակարդակը գնահատելու դեպքում:
Համարվում է թոքերի ինտերստիցիալ և օջախային պաթոլոոգիաների հետազոտման վերջնական ախտորոշիչ մեթոդ՝ չունենալով իր այլընտրանքը ներկայիս բժշկագիտության մեջ:
Անփոխարնելի մեթոդ է ոսկրային համակարգի վնասվածքների գնահատման և գանգուղեղային վնասվածքների առաջնային ախտորոշման հարցում:
Կիրառվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական պրակտիկայում՝ ըստ բուժող բժշկի ցուցման: Չի հանդիսանում առաջանային ախտորոշման մեթոդ:
Նորագույն սարքավորումները բազմապարույրային են և օժտված են 64 քայլից մինչ 640 քայլ սկանավորման հնարավորությունով, ինչը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ստանալ օրգանների որակյալ և ինֆորմատիվ ՀՏ պատկեներ եռաչափ հարթության մեջ:
Շնորհիվ մեթոդի արագության և հասանալիության, այն անգնահատելի է օնկոպաթոլոգիաների գնահատման հարցում: Հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել առաջնային ուռուցքային պրոցեսը, ներառյալ՝ մոտակա և հեռակա մետաստազները:
ՀՏ-ն այժ լայն կիրառություն ունի ինտերվենցիոն ռադիոլոգիայում որպես հսկողություն ապահովող սարքավորում, առանց որի դժվար է պատկերացնել բազմաթիվ միջամտությունների իրականացումը:
ՀՏ-ն, օժտված լինելով ճշգրիտ պատկերման հնարավորությունով, թույլ է տալիս նվազագույն ինվազիվ ճանապարհով մուտք գործել օրգանիզմի գրեթե ցանկացած հատված: