
Ո՞վ է ինտերվենցիոն ռադիոլոգը
Ինտերվենցիոն (միջամտական) ռադիոլոգն այն բժիշկ-մասնագետն է, որն իրականացնում է մի շարք նվազագույն ինվազիվ միջամտություններ՝ օգտվել ռադիոլոգիայի սարքավորումներից՝ ուլտրաձայն, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
Ինչու՞ են անհրաժեշտ այս ախտորոշիչ սարքավորումները
Ճառագայթային ախտորոշման սարքավորումներից ստացվում են պատկերներ, որոնք օգնում են ինտերվենցիոն ռադիոլոգին, որպեսզի նա առանց բաց վիրահատություն կատարելու ներմուծի անհրաժեշտ գործիքները օրգանիզմի թիրախային հատված: Ինտերվենցիոն ռադիոլոգիայի դեպքում գործիքները բարակ ասեղներ կամ էլեկտոդներ են, որոնք տեղադրվում են օրինակ ուռուցքի մեջ և դրանց միջոցով ուռուցքը ենթարկում են համապատասխան ջերմային/քիմիական ազդակների ազդեցության: Այսպիսով հնարավոր է դառնում իրականացնել մի շարք միջամտություններ, որոնք վիրահատության այլընտրանքային մեթոդներ են:
Ի՞նչ հիվանդություններ է բուժում ինտերվենցիոն ռադիոլոգը
Առհասարակ ինտերվենցիոն ռադիոլոգիայի ոլորտը բավականին լայն է, քանի որ այս տեխնոլոգիաներով հնարավոր է դառնում մուտք գործել օրգանիզմի տարբեր հատվածներ և հետևաբար նաև՝ բուժել տարբեր օրգան-համակարգերի խնդիրներ: Կարևորագույն միջամտություններից է աբլացիան, որը թույլ է տալիս ոչ-վիրահատական եղանակով բուժել քաղցկեղային ուռուցքները:
Մեր նպատակն է հանրությանը ծանոթացնել այս ժամանակակից, քիչ-ինվազիվ մեթոդներին, որոնք կարող են Ձեր այլընտրանքային բուժման ընտրությունը դառնալ:
Ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջամտություններից են՝
Վահանաձև գեղձի հանգույցների աբլացիան
Քաղցկեղային ուռուցքների աբլացիան
Միջմաշկային դրենավորումները
Արգանդի միոմայի էմբոլիզացիան և այլն: