Լեղուղիների ստենտավորում նիտինոլային ստենտով
Չարորակ նորագոյացությունների պատճառով բիլիար տրակտի (լեղուղիների) անցանելիության խանգարման դեպքերում, երբ առանցքային հիվանդության բուժմանն ուղղված ռադիկալ վիրահատական միջամտություն ցուցված չէ հիվանդին, լեղուղիների անցանելիությունը վերականգնվում է լեղածորանների նիտինոլային ստենտավորման միջոցով:

Լեղածորանների նիտինոլային ստենտավորումը, ֆիզիոլոգիական տեսանկյունից առավել արդյունավետ է իրականացնում լեղու ներքին դրենավորումը՝ վերականգնելով լեղածորանի լուսանցքը: Լեղածորանի ստենտավորումից մի քանի օր անց լեղուղիները դրենավորող դրենաժը կամ դրենաժները հեռացվում են:
Ստենտավորումը կատարվում է հետևյալ կերպ.
Նախ և առաջ ռենտգեն պատկերներով վիզուալիզացվում է արտաքին խոլանգիոստոման լեղածորանի մեջ

Այնուհետև ներարկվում է կոնտրաստ նյութը արտաքին ՄՄԽՍ-ի մեջ և կատարվում է ռենտգեն խոլանգիոգրաֆիա: Պարզվում է լեղածորանի ընդհատման մակարդակը:

Որից հետո ուղղորդող լարի օգնությամբ հեռացվում է արտաքին խոլանգիոդրենաժը

Մանիպուլյացիոն կաթետերի և ուղղորդող լարի միջոցով կատարվում է լեղածորանի լուսանցքի վերականգնում

Մանիպուլյացիոն կաթետերի միջոցով կատարվում է որոնող ռենտգեն խոլանգիոգրաֆիա լեղածորանի նեղացման հստակ տեղակայումը և չափը որոշելու նպատակով


Այնուհետև, լեղածորանի չափը որոշելուց հետո, կատարվում է նեղացած հատվածի բալոնային լայնացում (balloon dilatation)

Բալոնային լայնացումից հետո ուղղորդող լարի վրայով ներմուծվում է նիտինոլային ինքնաբացվող ստենտ՝ լեղածորանի նեղացած չափին համապատասխան և կատարվում է լեղածորանի ստենտավորում

Այնուհետև կատարվում է հսկիչ խոլանգիոգրաֆիա՝ ստենտի և լեղուղիների անցանելիությունը ստուգելու նպատակով

Լեղուղիների ստենտավորումը հիվանդին հարմարավետություն է ապահովում՝ ազատելով լեղուղիների դրենաժներից: