Դիմել բժշկի

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

2024-02-04

Քաղցկեղով հիվանդացության դեպքերի մոտ մեկ երրորդը հնարավոր է կանխել, նույնիսկ բուժել վաղ ախտորոշման դեպքում: Ուստի հորդորում ենք բաց չթողնել սկրինինգային հետազոտություններն ու բուժզննումները:

Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայությունում իրականացվում են.

1․ Մի շարք օրգան համակարգերի նորագոյացությունների բիոպսիաներ։ Օրվա նպատակն ենք համարում նաև ցրել միֆերը բիոպսիաների՝ ուռուցքների չարորակացմանն ու ագրեսիվացմանը նպաստելու մասին։ Բիոպսիան տալիս է ուռուցքի տեսակի հստակեցման և հետագա բուժական ճշգրիտ սխեմայի մշակման հնարավորություն:

2․ Չարորակ նորագոյացությունների և մետաստատիկ օջախների մաշկընթաց  ռադիոհաճախական աբլացիա։ Այս մեթոդն ընդգրկված է բազմաթիվ միջազգային ուղեցույցներում, որպես քաղցկեղի բուժման սխեմայի մի մաս, որոշ դեպքերում նաև արմատական բուժման տարբերակ:

Եղեք իրազեկված և առողջ: