Արևային հյուսակը ամենախոշոր ընդերային հյուսակն է, որը տեղակայված է խոր հետորովայնամզային (retroperitoneum) տարածությունում, զարկերակի առաջակողմնային մակերեսին և ընդերային զարկերակի սկզբնամասի մոտ: Այն ծառայում է որպես վերին որովայնային ընդերքից սկիզբ առնող, ստամոքսից դեպի պրոքսիմալ լայնական աղիք տարածվող ցավազգայուն իմպուլսների փոխանցման կենտրոն: Արևային հյուսակի նեյրոլիզը, օրինակ՝ էթանոլի կիրառմամբ, արդյունավետ միջոց է այս կառույցներից առաջացող ցավը մեղմացնելու համար:
Արևային հյուսակի ԿՏ ուղղորդմամբ միջմաշկային նեյրոլիզը հաստատվել է որպես անգնահատելի թերապևտիկ միջոց վերին որովայնային չարորակ ախտահարումներով հիվանդների պարագայում բուժման չենթարկվող որովայնային ցավերի վերահսման համար: Մուլտիդետեկտոր ԿՏ –ի կիրառումը որպես պատկերային (ճառագայթային) ուղղորդման միջոց դուրս է մղել մյուս մեթոդները և թույլ է տալիս ուղղակիորեն վիզուալիզացնել նեյրոլիտիկ ագենտի տարածումը:
Հետորովայնամզային անատոմիայի ճշգրիտ պատկերացումը և ասեղի ծայրի տեղակայումը կօգնեն խուսափել անատոմիական կառույցները, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձը, զարկերակը, ընդերային զարկերակը և վերին միջընդերային զարկերակը վնասելուց: Արևային հյուսակի նեյրոլիզի հաջողման հարցում ինտեգրալ բաղադրիչներ են հիվանդին համապատասխան տեղեկության տրամադրումը, մանրակրկիտ նախամիջամտային պլանավորումը, մուլտիդետեկտոր ԿՏ-ի լավագույն տեխնիկաները և օժանդակ միջոցների կիրառումը, միջամտությունից հետո խնամքը:
Վերին որովայնային չարորակ ախտահարումներով հիվանդների պարագայում արևային հյուսակի նեյրոլիզը ամբողջությամբ չի վերացնում ցավը, սակայն մեղմացնում է այն, ինչի արդյունքում ափիոնատիպ դեղորայքի պահանջը նույնպես նվազում է և հնարավոր է դառնում խուսափել դրա կողմնակի ազդեցություններից, ինչպես նաև բարելավում է ապրելիության ցուցանիշները:
Հոդվածում ներկայացված է.
Կարդացեք հոդվածն ամբողջությամբ
© RSNA, 2011