Դիմել բժշկի

Ո՞վ է ինտերվենցիոն ռադիոլոգը

2022-06-13

Ինտերվենցիոն ռադիոլոգն այն բժիշկ-մասնագետն է, որն իրականացնում է մի շարք նվազագույն ինվազիվ միջամտություններ՝ օգտվել ռադիոլոգիայի սարքավորումներից՝ ուլտրաձայն, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

 

Ինչու՞ են անհրաժեշտ այս ախտորոշիչ սարքավորումները

Ճառագայթային ախտորոշման սարքավորումներից ստացվում են պատկերներ, որոնք օգնում են ինտերվենցիոն ռադիոլոգին, որպեսզի նա առանց բաց վիրահատություն կատարելու ներմուծի անհրաժեշտ գործիքները օրգանիզմի թիրախային հատված: Ինտերվենցիոն ռադիոլոգիայի դեպքում գործիքները  բարակ ասեղներ կամ էլեկտոդներ են, որոնք տեղադրվում են օրինակ ուռուցքի մեջ և դրանց միջոցով ուռուցքը ենթարկում են համապատասխան ջերմային/քիմիական ազդակների ազդեցության: Այսպիսով հնարավոր է դառնում իրականացնել մի շարք միջամտություններ, որոնք վիրահատության այլընտրանքային մեթոդներ են:

 

Ի՞նչ հիվանդություններ է բուժում ինտերվենցիոն ռադիոլոգը

Առհասարակ ինտերվենցիոն ռադիոլոգիայի ոլորտը բավականին լայն է, քանի որ այս տեխնոլոգիաներով հնարավոր է դառնում մուտք գործել օրգանիզմի տարբեր հատվածներ և հետևաբար նաև՝ բուժել տարբեր օրգան-համակարգերի խնդիրներ: Կարևորագույն միջամտություններից է աբլացիան, որը թույլ է տալիս ոչ-վիրահատական եղանակով բուժել քաղցկեղային ուռուցքները:

Մեր նպատակն է հանրությանը ծանոթացնել այս ժամանակակից, քիչ-ինվազիվ մեթոդներին, որոնք կարող են Ձեր այլընտրանքային բուժման ընտրությունը դառնալ:

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջամտություններից են՝

Վահանաձև գեղձի հանգույցների աբլացիան

Քաղցկեղային ուռուցքների աբլացիան

Միջմաշկային դրենավորումները

Արգանդի միոմայի էմբոլիզացիան և այլն: