Դիմել բժշկի

Աբլացիայի արդյունքները թոքի մանրբջջային քաղցկեղի դեպքում

2018-01-24

 

Անոթային և ինտերվենցիոն ռադիոլոգիայի ամսագրում (JVIR) հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրված պացիենտների համար ջերմային աբլացիան դրական ազդեցություն է ունենում թոքի տեղային մանրբջջային քաղցկեղի վրա՝ առանց օժանդակ թերապիայի կիրառման:

Թոքի ոչ մանրբջջային քաղցկեղով  պացիենտների համար միջմաշկային աբլացիան դարձել է ընդունված բուժական մեթոդ, և հրապարակված գրականությունում նշվում է, որ այն նպատակահարմար և անվտանգ է վիրահատության ոչ ենթակա հիվանդների համար:

JVIR-ում հրապարակված հետազոտության համար ընտրվել էր 9 պացիենտ, ում մոտ ախտորոշված էր բիոպսիայով հաստատված թոքի մանրբջջային քաղցկեղ (ուռուցքների ընդհանուր թիվը՝ 10): Ուռուցքի միջին չափսը 1.8 սմ ± 0.5 տեղայինի դեպքում, և 2.6 սմ ± 1.2 տարածունի դեպքում: Կատարվել է 5 ուռուցքի միկրոալիքային աբլացիա և 5 ուռուցքի ռադիոհաճախական աբլացիա: Պացիենտները չեն ստացել օժանդակող թերապիա: Հետբուժական ստուգումների տևողությունը 16 ամիս էր:

Ցուցանիշները դրական էին և՛ տեղային, և՛ տարածուն հիվանդության խմբերում, պնևմաթորաքս հանդիպել է 5 պացիենտի դեպքում, երեքին հաջողությամբ կատարվել է թորակոստոմիա: Ոչ մի պացիենտ չի հոսպիտալացվել և լուրջ բարդություններ չեն արձանագրվել:

 

 

Հոդվածի աղբյուրը՝ interventionalnews.com