Դիմել բժշկի

Լեղածորանների հետազոտման էնդոսկոպիկ մեթոդ՝ խոլանգիոսկոպիա

Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայությունում իրականացվում է լեղուղիների մանրակրկիտ հետազոտություն էնդոսկոպիկ եղանակով՝ խոլանգիոսկոպիա։

Միջամտությունը կատարվում է միջմաշկային-միջլյարդային խոլանգիոստոմայի միջոցով՝ տեղային անզգայացման պայմաններում։ Բուժառուի ցանկության և հակացուցումների բացակայության դեպքում կարող է գումարվել նաև ներերակային սեդացիա (քնաբեր դեղորայք)։

Հետազոտության ընթացքում կասկածելի զոնաների կամ նորագոյացության հայտնաբերման դեպքում հատուկ սարքավորման օգնությամբ կատարվում է  << Ֆորցեպս>> տեսակի բիոպսիա։

Բիոպտատն ուղարկվում է պաթոհյուսվածաբանական քննության՝ վերջնական ախտորոշման հստակեցման համար։