logo
IRG

Իմանալ ավելին

Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն

Միջամտական (ինտերվենցիոն) ռադիոլոգիայի գործնական ակտիվ աշխատանքը Հայաստանում սկսվել է 2013 թ-ից, երբ առաջին անգամ մեր կողմից սկսվեցին իրագործվել նվազագույն ինվազիվ միջամտություններ` ճառագայթային ախտորոշման սարքավորումների հսկողության ներքո: Առաջին միջամտություններից  էին մեխանիկական դեղնուկի ժամանակ լեղապարկի միջմաշկային դրենավորումները (Percutaneouse Drainage), ներլյարդային և արտալյարդային լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորումները (PTBD), որովայնի խոռոչի պարենխիմատոզ օրգանների (լյարդ, երիկամ) ինչպես նաև արտաօրգանային ուռուցքային ախտահարումներից ասեղային, տրեպանացիոն բիոպսիաները ՈՒՁ հսկողության ներքո, հետվիրահատական բարդությունների ժամանակ տարբեր տեղակայման վարակված հեղուկ կուտակումների միջմաշկային դրենավորող միջամտությունները:

Վերջին Լուրեր, Հոդվածներ

Իմացեք ավելի մեր մասին

Մեր ծառայությունները

Սկսեք ձեր առողջության ուղին մեզ հետ

Արգանդի միոմայի բուժում էմբոլիզացիայի մեթոդով

Արգանդային զարկերակների էմբոլիզացիան համարվում է արգանդի միոմայի արմատական բուժման մեթոդ, որը թույլ է տալիս պահպանել արգանդը և արգանդի վերարտադրողական ֆունկցիան։ Այս միջամտությունը կատարվում է տեղային ցավազրկմամբ: Միջամտության Էությունը միոմատոզ հանգույցների մշտական արյունազրկումն է՝ միաժամանակ պահպանելով արգանդի առողջ հատվածների արյունամատակարարումը։

Իմանալ ավելին

Թոքի ուռուցքի ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)

Թոքերում հայտնաբերված չարորակ ուռուցքային օջախները ոչնչացնելու նպատակով կատարվում է միջմաշկային տրանսթորակալ ռադիոհաճախական աբլացիա: ՌՀԱ-ն իրականացվում է ինչպես թոքի առաջնային ուռուցքային ախտահարումների, այնպես էլ մետաստատիկ օջախների բուժման նպատակով: ՌՀԱ-ն կիրառելի է այն դեպքում, երբ յուրաքանչյուր թոքում օջախների քանակը չի գերազանցում 3-ը, և օջախի առավելագույն չափը 4 սմ-ից փոքր է: Ռադիոհաճախական աբլացիան չարորակ ուռուցքի արմատական բուժման մինիմալ ինվազիվ այլընտրանք է:

Իմանալ ավելին

Լեղուղիների ստենտավորում նիտինոլային ստենտով

Լեղուղիների անցանելիության վերկանգնման և լեղու ներքին դրենավորում ապահովելու նպատակով կատարվում է լեղուղիների նիտինոլային ստենտավորում: Այս միջամտությունը հիմնականում կատարվում է լեղուղիների ուռուցքային կոմպրեսիայի պարագայում:

Իմանալ ավելին

Վահանաձև գեղձի հանգույցների ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)

Վահանաձև գեղձում հաճախ հայնաբերվում են հանգուցատիպ գոյացություններ: Ճնշող մեծամասնության դեպքում հանգույցները բարորակ բնույթի են: Հանգույցների բարորակ կամ չարորակ բնույթը պարզելու հիմնական միջոցը բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան է: Բարորակ հանգույցների բուժական մեթոդ է համարվում հանգույցի ռադիոհաճախական աբլացիան ՈՒՁՀ ուղղորդմամբ: Ռադիոհաճախական աբլացիան հնարավորություն է ստեղծում ոչնչացնել հանգույցն առանց վիրահատական կտրվածքների դիմելու: Ռադիոհաճախական աբլացիան վահանաձև գեղձի հագույցների արմատական բուժման մինիմալ ինվազիվ այլընտրանք է:

Իմանալ ավելին

Մեր աշխատակազմը

Հմուտ մասնագետներ, ովքեր փոփոխություն են բերում IRG-ում

Գործընկերներ